Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին՝
ասում է Թրամփի հրեա խորհրդական Ուիթքոֆը:
Աբրահամյան համաձայնագրի նպատակը Իսրայելի ու արաբական երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ծրագիր էր, առայժմ ծրագրին միացել են ԱՄԷ-ն, Բահրեյնը և Մարոկոն: Երեկ Սաուդյան Արաբիայում Թարմփին կրկին հասկացրին, որ համաձայնագրին միանալու ցանկություն չունեն, Թրամփը հույս հայտնեց, որ դա ապագայում կլինի. ֆորմալ խոսք էր, ասաց՝ մոռացավ, ի՞նչ Աբրահամյան, երբ Սաուդների հետ մոտ 150 միլիարդ դոլարի զենքի պայմանագիր է կնքվում, նավթի գների, Սիրիայի հարցեր կան, և վերջապես Չինաստանը Սաուդներին կիսով չափ իր կողմն է տարել:
Ամերիկացիները հասկացել են, որ հանուն Իսրայելի շահերի ողջ տարածաշրջանին դեմ գնալը հակասում է ԱՄՆ-ի շահերին, և դա հասել է այնպիսի կետի, որ ԱՄՆ-ը կարող է դուրս մնալ տարածաշրջանից: Դրա վառ ապացույցը Համասի, Հզբոլլահի և եմենցի հուսիների հետ ամերիկացիների ձեռք բերած «առանձին» համաձայնություններն են, որոնք գրեթե չեն վերաբերում Իսրայելին: Երեկ, մինչ Թրամփը հանդիպում էր Սաուդյան արքայազնի հետ, եմենցիները հրթիռներ էին ուղարկում Իսրայել, Գազայում շարունակվում են իսրայելական զորքերի ու Համասի զինյալների բախումները:
Բայց հարց է ծագում՝ Ի՞ՆՉ կապ ունի Հայաստանը Աբրահամյան համաձայնագրի հետ: Վերջերս Ալիևը ցանկություն հայտնեց համաձայնագրին միանալու, ԱՄՆ-ի ազդեցիկ հրեա ռաբիները այդ խնդրանքը փոխանցեցին Թրամփի վարչակազմին:
Ադրբեջանի պարագայում դա միանգամայն հասկանալի է, Ալիևին հուսալի տանիք է պետք, Ադրբեջանը իսրայելական պրոքսի տարածք է, Իսրայելը ԼՏՊ-ի միջոցով օգնել է 1994 թվականին Բիշքեքում «հրադադար» կնքել, ինչն իրականում Հայաստանի պարտության սկիզբն էր, Իսրայելի օգնությամբ Ալիև Հեյդարը ռուսների քթի տակ կառուցեց Բաքու-Ջեյհան նավթամուղը, դեպի Էրզրում գազամուղը և վերջապես Իսրայելի օգնությամբ Ադրբեջանը գրավեց Ղարաբաղը:
Իսկ ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը արաբա-իսրայելական հարցերի հետ: Մեծ հաշվով, հայկական շահերը ո՛չ արաբական, ո՛չ իսրայելական շահերի ամբողջությամբ չեն համընկնում: Ճիշտ է, սա միանշանակ պնդում չէ, քաղաքականությունը բարդ հանգույցներից է բաղկացած: Օրինակ, Սաուդյան Արաբիան, լինելով Իսրայելի ու Թուրքիայի հակառակորդ, չէր ճանաչում Հայաստան պետությունը, սատարում էր Ադրբեջանին: Պակիստանը չի ճանաչում Հայաստանը, Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնակից է: Հնդկաստանն իբր Հայաստանի դաշնակից է, բայց նաև Իսրայելի հետ գրեթե դաշնակցային հարաբերություններ ունի, իսրայելական զենքի մեծաքանակ գնորդ երկիր է: Հայաստանն էլ իբր ահռելի քանակությամբ հնդկական զենք է ձեռք բերում, ինչը շատ մշուշոտ գործարք է: Վերջերս Հնդկաստանի ու Պակիստանի միջև բախման օրերին պարզվեց, որ Պակիստանը հրետանային արկերի լուրջ պակաս ունի, արկերի մեծաքանակ ծավալները վաճառել է Ուկրաինային:
Իսկ հնդկական զենքը ռուսական կողմում կա՞, թե՞ ոչ:
Այս հարցերում, կարծում եմ, դեռ նորություններ կլինեն:
Վերադառնալով Աբրահամյան համաձայնագրին Հայաստանի մասնակցությանը՝ պետք է հասկանանք, որ այդ հրեական ծրագրին միանալու վերաբերյալ ցանկացած քայլ վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար: Եթե ՀՀ իշխանությունները նման քայլեր են կատարում, մենք քաղելու ենք դառը պտուղները: Թրամփը հավերժ չէ, ամերիկյան քաղաքականությունը երեկ մի գծի մեջ էր, այսօր՝ այլ:
Հայաստանը նման ավանտյուրայի մեջ մտնելու իրավունք չունի: Իսկական հրեաները (աշկենազները հրեաներ չեն) ու արաբները նույն ծագումնաբանությունն ունեն, եղբայր ժողովուրդներ են, թող իրար մեջ լեզու գտնեն և շատ հնարավոր է, որ գտնեն:
Ռուս-բելառուսից չպրծանք, հիմա էլ արաբա-իսրայելական խաղա՞նք, հետո զարմանանք, թե ինչու մեզ չեն սիրում:
Ալիևը թող հանգիստ գնա և մտնի Աբրահամյան ծրագրի մեջ, ինչու՞ չի մտնում: Որովհետև անմիջապես կդառնա Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի բախման թիրախ:
Այժմ Նիկոլի ու Ալիևի խաղաղության խաղին աջակցելու դիմաց մեզ «աբրահամյա՞ն» են դեմ տալիս:
Հերիք է Հայաստանը իր արյան հաշվին ալիևյան կլանի երաշխավորի դերը ստանձնի, մեզ պարզապես բոլոր կողմերից կպատառոտեն, Հայաստան-պրոյեկտը կվերջանա:
Սթա՛փ եղեք:
Արա Արայան